ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ռուսաստանը ԼՂ հետհակամարտային կարգավորման հարցով մշտապես կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ` համակարգելով հետհակամարտային կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»,- ասել է նա:
--00--ԱԹ