ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի օրը որոշում կկայացնի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգելափակելու վերաբերյալ փոփոխությունը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել - չթույլատրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Փոփոխության վերաբերյալ բանաձևը ղեկավարում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոուն կրտսերը, կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և հանրապետական Ջուդի Չուն:
Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը (H.R.4373) քննարկելիս:
--00--ԱԹ