ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է կրակի դադարեցման մասին համաձայնությունը․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանն ընդունել էր 09:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) սկսած հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
--00—ՄՀ