ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է արել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մասին և մի քանի դիտարկում արել։
«Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Մի քանի դիտարկում, այնուամենայնիվ.
Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում ամրագրվել որպես ամենաազդեցիկ խաղացող։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում՝ ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։
Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։
Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին է այս դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։
Նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք և ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերևա հետագայում։
Իսկ այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։
Խաղաղություն ևհաղթանակ մեր Հայրենիքին»,-գրել է Շարմազանովը։
Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
--00—ԼՄ