ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ:
Խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը, շանս ունի ձևավորելու իրական «պողպատե» մանդատ՝ մերժելով պարտադրվող պայմանագրերը և իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունեությունը՝ կապիտուլյանտ նիկոլի հաջորդ պարզունակ դավաճանությունն է։
Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են: Կապիտուլյանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետև այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի»։
--00—ՄՀ