ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
«Օրենսդիրում պատրաստվում եմ շարունակել աջակցել բոլոր այն համակարգային բարեփոխումներին, որոնք նախաձեռնել ենք նախորդ կառավարության ընթացքում: Կարծում եմ, իմ ներդրումը կարող եմ ունենալ որպես օրենսդիր և այդ բարեփոխումներին կարող եմ աջակցել նաև այսպես»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ նախընտրում է ընդգրկվել ԱԺ-ի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում և ուշադրության կենտրոնում պահել երեխաների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները:
Հարցին, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ի՞նչ խնդիրներ են եղել, որոնք չի կարողացել հաղթահարել, Բաթոյանը պատասխանեց.
«Իմ և իմ գործընկերների աշխատանքից ազատումը, որը տեղի ունեցավ անմիջապես պատերազմից հետո, որևէ խնդրի հետ կապված չի եղել, պարզապես այդ ընթացքում կայացվեց քաղաքական որոշում, և դա պայմանավորված էր իրավիճակով: Աշխատանքը, որը իրականացրել ենք ես և իմ գործընկերները, պատշաճ կերպով է կատարվել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ