ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ֆեյսբուքյան էջում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել է, որ մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:
#Մնա_տանը»,-գրել է նախարարը