ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել շաբաթ օրը, ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։ Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։
--00—ՄՀ