Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

58

Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել։ Այս մասին 24News-ին ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։ 

«Դեռևս 2 հոգի շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Առաջիկայում նրանք ևս դուրս կգրվեն»,- մանրամասնեց խոսնակը։

Հիշեցնենք, որ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ էր դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել։ 
 

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ