ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կվճարի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին՝ փոխհատուցելով չվճարված հավելավճարը։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի օրակարգում։
Հիշեցնենք,որ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների և ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում 2020 թվականին Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի։
Իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։ Արդյունում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավորի բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ:
--00—ԼՄ