ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։
Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:
Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:
--00—ՄՀ