ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Ապարան քաղաքում վթարի ենթարկված «06»-ն ու դրա վրա փակցված համարանիշները գողացված են եղել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ «06»-ը հաշվառված է Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սեդա Թ-ի անվամբ, եւ այն առեւանգել էին օգոստոսի 18-ին, Դիլիջան քաղաքից։ Համարանիշներն էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Ղ-ին, որը գողացել էին Վանաձոր քաղաքից։
Նախօրեին հաղորդել էինք, որ օգոստոսի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմանում, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Երբ փրկարարները բացել են «06»-ի բեռնախցիկը, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ ձեռնոցներ եւ երկաթյա լինգ։
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։ Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաեւ, որ անասունները նրանք գողացել էին։ Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։
--00--ԱՀ