ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Օգոստոսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչը՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած «Nissan» և Շիրակի մարզի բնակիչը՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած «Jinbei» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ «Jinbei»-ը հաշվառված է «Մարալիկ» առողջապահական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորն էլ նշված կենտրոնի բուժքույրն է, և նրանք գնում էին հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխելու։
--00—ԼՄ