ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Շվեդիայի արքայադուստր Սոֆիան բուժքույր է դարձել: Նա համալրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների շարքը: Սոֆիան Ստոկհոլմի Սոֆիահեմմեթ հիվանդանոցում աշխատանքի է անցել ապրիլի 16-ից: Այնտեղ օգնում է վարակված հիվանդներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը ։
Սկզբում 35-ամյա արքայադուստրը անցել է արագացված եռօրյա դասընթաց, որի ընթացքում նրան սովորեցրել են աշխատանքի հիմունքները:
Սոֆիան Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի կինն է։ Զույգը երկու փոքր երեխա ունի:
Ամուսնությունից առաջ արքայադուստրը աշխատել է որպես մատուցողուհի, մոդել, եղել է ռեալիթի-շոուի մասնակից: