ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Պոպուլիստական իշխանությունները կեղծ խոստումներ են տալիս, ազգին համերաշխություն է անհրաժեշտ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
Փախչանյանի համոզմամբ, եթե մենք լավ կրթական համակարգ ունենայինք, պոպուլիստները երբեք իշխանության չէին գա և պատերազմն էլ այլ հունով կզարգանար։
Կարևորելով մարդկանց կրթված լինելու հանգամանքը՝ Փախչանյանը մտահոգություն հայտնեց Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Նրա կարծիքով, ազգը կրթված չէ և դարձել է թշնամիների խաղալիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ