ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Թշնամուն կարող ա պաչես էլ, դիվանագիտություն է, բայց հենց ընդդիմությունն է Ալիևին գովաբանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Մելքոնյանի համոզմամբ, ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ մեր պետության օրակարգում, գործընթացը գնում է, և ԵԱՀԿ Մինսկը զբաղվում է այդ հարցով, հետևաբար չի կարելի պնդել, թե ՀՀ-ն հրաժարվել է այդ հարցից։
Պատգամավորը կշտամբանքով արտահայտվեց ընդդիմության և լրատվամիջոցների հասցեին, քանի որ վերջիններս, իբրև թե, անընդհատ փառաբանում են Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեջբերելով նրա խոսքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։