ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը միշտ իրար պաշտպանել են, նրանք ընդհանուր կապ ունեն մի կետի հետ։ Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ի մեջ կասկածում էր Քոչարյանին, բայց ժողովրդին կոչ արեց համախմբվել նրա շուրջը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի անունը արգելված էր տալ, ինքը համարում էր միակ տղամարդն է և Վազգենն իր հեղինակությամբ խանգարում էր։
Սարգսյանը նաև ավելացրեց, որ Վազգեն Սարգսյանի հետ կարող է համեմատվել միայն Նժդեհի կերպարը, մնացածը պարտվում են, քանի որ սպարապետի հեղինակությունից բոլոր իշխանությունները միշտ վախեցել են, խնդիր ունեն իրենց անձը կարևորելու համար։
Խոսելով Վազգեն Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական հակասությունների մասին, Արամ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, թե եթե Վազգենը ողջ լիներ, նրա տեսակետները կհաղթեին։
Մանրամասները՝ տեսանյութում։