ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Մերձքաղաքական զրույցի» շրջանակում կարծիք է հայտնել, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի պարագայում 44-օրյա պատերազմը չէր լինի: Նա նաև կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի թիկունքում բացառված չէ Թուրքիայի մասնակցությունը, և այդ մասով ունի հիմնավորումներ:
Արամ Սարգսյանի հետ խոսել ենք նաև նրա համակուրսեցի կնոջ, երեք երեխաների և Սպարապետի նմանության, ինչպես նաև նրա նկարելու շնորհի մասին:
Զրույցը տեսանյութում կարող եք դիտել հետևյալ ենթավերնագրերով.
1․ Նկարներս ավելի շատ նվիրում եմ:
2. Չեմ փոշմանել, որ վարչապետ եմ եղել:
3․ Կնոջս հոժարակամ եմ առաջարկություն արել:
4․ Երեխաներս նման են Վազգենին,
5․ Հոկտեմբերի 27-ին կաթողիկոսի ընտրությանն էի:
6․ Հոկտեմբերի 27-ը ուչաստկովի գործ չէ:
7․ Ամենապինդը վարչապետին քննադատում եմ ես:
8․ Իսկանդերը կկանգնեցներ պատերազմը:
9․ Վազգենի դեպքում պատերազմը չէր լինի:
10․ Սխալներ շատ-շատ եմ գործել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: