ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24 News
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում անցկացվող գեղասահքի վարկանիշային մրցաշարի արդյունքում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Վերջապես։ 16 տարվա ընդմիջումից հետո ՀԱՅԱՍՏԱՆԸ օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում: Բրավո Թինա և Սիմոն» ,-գրել է նա։
--00—ՄՀ