ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Էստոնացի գեղասահորդուհի Նինա Պետրիկինան ոսկի է նվաճել 2025 թվականին Էստոնիայի Տալին քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Երկու ծրագրերի հանրագումարով մարզիկը մրցավարներից ստացել է 208,18 միավոր։ Նա առաջին էստոնացի գեղասահորդուհին է, ով դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Երկրորդ տեղում Վրաստանը ներկայացնող Անաստասիա Գուբանովան է (198,61): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճեց բելգիացի Նինա Պինսարոնը (191.44):
Գեղասահք. Եվրոպայի առաջնություն 2025.
1. Նինա Պետրիկինա (Էստոնիա) – 208.18
2. Անաստասիա Գուբանովա (Վրաստան) – 198.61
3. Նինա Պինսարոն (Բելգիա) – 191,44
--00—ԼՀ