ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցներ:
--00--ԱԹ