ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ադրբեջանում մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում «էթիլ սպիրտից թունավորում» ախտորոշմամբ Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 4-ը մահացել է: Այդ մասին հայտնում է երկրի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը:
Առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը էթիլ սպիրտով թունավորման դեպքերի հարցով դիմել է քաղաքացիներին:
«Էթանոլի լուծույթը, որը վաճառվում է դեղատներում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն ախտահանիչ նպատակներով: Դրա օգտագործումը վտանգավոր և անթույլատրելի է», - հայտնել է առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը:
Ըստ worldometers.info կայքի տվյալների՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թիվը 400 է, զոհվել է 5 մարդ: