ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Հոկտեմբերի 4-ին N զորամիավորման զորամասերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելու նպատակով անցկացվել է շարային ստուգատես:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, իրականացվել են ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ: Տրվել են հանձնարարականներ ռազմական տեխնիկան ձմեռային ռեժիմի պատրաստելու վերաբերյալ։
--00--ԱՀ