ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ։ RT-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումը նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։
Ռազմական փորձագետն այս գործողությունը կապում է Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։ Նման համագործակցությունը մի երկրի հետ, որտեղ կան ռուսական ռազմաբազաներ, Վաշինգտոնի կողմից կարող է դիտվել որպես Հայաստանի ռազմական զարգացում, նշում է փորձագիտական հանրությունը։
Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի՝ ԱՄՆ բանակի նյութական հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից։
Նշվում է, որ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին, որը կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։
--00—ՅՄ