ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանակությունը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Նյու Յորքում նախարարները հանդիպել են, և չենք բացառում նման հանդիպումների անցկացումը ապագայում», - ասել է Աբդուլաևան՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ օգտակար է քննարկել հարցերը:
Նա նաև նշել է, որ հատուկ ուշադրության կարիք ունեցող հարցերն են հաղորդակցությունների բացումն ու սահմանների դելիմիտացիայի հարցը։
--00—ԼՄ