Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Արցախից հայտնում են, որ Մարտակերտում քաղաքացիական անձ է զոհվել: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անձը զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցներից, տան այգում աշխատելիս։

«Նախնական տեղեկություններով այսօր՝ 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- այս մասին լրատվամիջոցներին ասել է Արցախի ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյան Թադևոսյանը։

Դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել նաև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը

«Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 13:20-ի սահմաններում: Քաղաքացին գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում Մարտակերտի մերձակայքում, եղել է կրակոց ու դժբախտաբար մահվան դեպք ունենք: Ոստիկանությունից հայտնում են, որ քննիչները աշխատում են դեպքի վայրում: Ավելացնեմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատության հետ դեպքը մանրամասն վերլուծվում է հետագա քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հրադադարի խախտումները բացառվեն և շփման գծի մերձակա տարածքներում անվտանգային ավելի մեծ հնարավորություններ ունենանք»,-«Արմենպրես»-ին հետ զրույցում ասել է նախագահի մամուլի խոսնակը: