Չեխիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արագ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին և հույս հայտնել, որ կողմերը արագ կստորագրեն համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։ 

«Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ

--00--ԱՀ