ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
--00—ՅՄ