Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. Ավանեսյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

անահիտ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից...» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից...

Շատ պարզ.

Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։

Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։

Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ` պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։

Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,-գրել է Ավանեսյանը։

Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 903 ներ դեպք, մահացել է 43 մարդ։

--00—ԼՄ