ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Նորվեգիայի Կոնսբերգ քաղաքում հանցագործը նետ ու աղեղով հարձակվել է մարդկանց վրա․ հինգ մարդ զհվել է, երկուսը՝ վիրավոր է։
«Ցավոք, պետք է հաստատենք, որ կա հինգ սպանված և երկու վիրավոր։ Տուժածներից մեկը ոստիկան է, որը ազատ ժամանակ գտնվել է խանութում։ Այժմ նա հիվանդանոցում է մյուս տուժածի հետ միասին»,- ասել են ոստիկանությունից։
Հարձակվողի մասին հայտնի է, որ նա 30 տարեկան է, Դանիայի քաղաքացի, բայց ապրում է Կոնսբերգում։
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։
--00—ՄՀ