ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն է իրականացրել, տուժածներ չկան։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ աշակերտը դպրոց է եկել զենքով և հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին։ Հրաձգության պահին դպրոցում եղել է միայն պահակը, վերջինս չի տուժել։
Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են:
--00—ՄՀ