ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Լավ լուր։ Երկու ջերմող դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է: Առողջությո՛ւն բոլորին»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
Նշենք, որ Էջմիածնում գրանցվել էր կորոնավիրուսով դպրոցահասակ երեխայի վարակվելու դեպք։ Նա Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է և մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Երեխան հոսպիտալացված է, իսկ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացված են։
Ըստ առողջապահության նախարարի՝ այս պահին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք։ Այսօր կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի՝ որոշում կայացնելու, արդյոք կարիք կա՞ կորոնովիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն մտցնել, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան է այսօր տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, աշխատակիցները, ըստ անհրաժեշտության, կմեկուսացվեն։