ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Պերմի պետական համալսարանում անհայտ անձը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կրակոցները հնչել են տրավմատիկ զենքից։ Համալսարանից հայտնել են 4 տուժածի մասին, ՆԳՆ-ից հայտնել են, որ կան զոհեր և տուժածներ։
Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել են լսարաններում։ Որոշները, ելնելով սոցցանցերի կադրերից՝ փորձել են թաքնվել, թռել են պատուհաններից։ Հարձակվողը ձերբակալվել է, նրա ինքնությունը պարզվել է, նա ուսանող է։
--00—ՄՀ