ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ինձ համար այսօր ավելի ակնհայտ է այն զոհողության գինը, որը վճարեց Ռուսաստանը՝ թույլ տալով Խորհրդային Միության փլուզումը։ Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում այդ մեղքերի համար և ընդունում դրանց հետևանքները։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդմանն ասաց օլիմպիական եռակի չեմպիոն, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինը։
Նա նշեց, որ Ռուսաստանը, Հայաստանի հետ ունենալով ընդհանուր հետաքրքրություններ, ամեն ինչ անում է՝ արյունահեղություն թույլ չտալու և Ղարաբաղի հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար։
«Հաշտեցնելն ուժեղի շնորհքն է»,-նկատեց Կարելինը։ Նա նաև համոզված է, որ եթե ԽՍՀՄ-ը ներքին վերափոխումներ աներ և չփլուզվեր, այդքան զոհեր չէին լինի, ընդ որում ոչ միայն հետխորհրդային տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում։