ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 23-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ՌԴ զինված ուժերը կործանիչ հարված են հասցրել ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ Իդլիբի հարցում Թուրքիան փորձել է փոխել որոշակի պայմանավորվածություններ, և ռուսական կողմն օգտագործել է զինատեսակներ, այդ թվում Իսկանդեր հրթիռներ, որոնց մասին, ի դեպ, առաջին անգամ է պաշտոնապես հայտարարվում:
Ռուս-թուրքական բախում կա Սիրիայում, Իրաքում ինչպես նաև Հարավային Կովկասում՝ մասնավորապես ՀՀ-ում։
«ՌԴ-ի համար Հայաստանի հարավը ռազմավարական նշանակության տարածք է, և սկզբունքորեն ես չեմ բացառում, որ Իդլիբում ռուսական կողմի այդպիսի ուժգնությամբ հարվածները ուղիղ զգուշացում էին Թուրքային, որ եթե երկու երկրների միջև պայմանավորվածությունները Թուրքիայի կողմից փորձեն խախտվել, ապա ՌԴ-ն կարձագանքի շատ խիստ»,- նշել է ռազմական փորձագետը:
Բանախոսն անդրադարձել է նաև ԱԽՔ-ի՝ Թուրքիայի հանդեպ մեր վերաբերմունքի փոփոխության մասին աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, որ սա հենց Թուրքիայից թելադրվող հստակ ծրագրի և կոնկրետ քարոզչության մի մաս է:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ