ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար Վահրամ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Սիրելի Հայրենակիցներ,
Այսօր՝ սեփական դիմումիս հիման վրա, դադարեցրել եմ աշխատանքս, որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար.
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում կանգնած են եղել մեր կողքին․
Շնորհակալ եմ բոլոր Արցախցիներին վստահության համար»:
--00--ԿԿ