ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այս մասին, «Վալդայ» քննարկման ակումբի հետ հանդիպմանը, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին, երբ որոշեցին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։ Թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել, բայց դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար», - ասել է Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի, այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։
--00--ԱՀ