ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև, սկզբի համար նախարարների մակարդակով, խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ: Բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի, ցանկացած ձևաչափով։ Այս մասին Բիշքեքում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ղարաբաղյան ճգնաժամը Արևմուտքի փորձերի ամենաթարմ օրինակն է՝ խաթարելու Մոսկվայի հարաբերություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ» - մտահոգություն է հայտնել ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է նաև, որ վերջին 3 տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիաները կանխելու համար, կարգավորման ուղղությամբ աշխատանք է տարվել եռակողմ ձևաչափով, և ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները։
Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Բիշքեկում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հանդիպմանը, ինչի մասին հայտարարել էր ՀՀ կառավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ