Առանցքային խնդիրներն են՝ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը և ապաշրջափակումը․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ռռ

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութերում։ 

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։ 

ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։

 

 --00—ԱՊ