ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ջանքերով Շրջանցիկ թունելի Մանկական քաղաք թաղամասում կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Հարգելի' քաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բազմիցս հորդորել է զերծ մնալ համայնքային հողի յուրացման կամ ապօրինի շինարարություն իրականացնելու գործընթացներից։
Առանց օրինական հիմքի կառուցված շինություններն այլընտրանք չունեն և ենթակա են ապամոնտաժման։
Տհաճ իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք շինարարություն սկսելուց առաջ խորհրդակցել վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետների հետ։ Ձեզ կտրամադրվի անվճար խորհրդատվություն։
011518233, 011518234»
--00—ՄՀ