ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։
«5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում», - նշել է նա։
--00—ՄՀ