ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«Անկախ նրանից, թե պատերազմի ժամանակ ռազմական ոլորտում ինչ թերություններ են եղել, առավել մեծ թերություններ եղել են պետական կառավարման ոլորտում: Արցախի Հանրապետության ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կառույցները չեն զիջել։ Հակառակորդի մխրճում եղել է միայն երկու ուղղությամբ, և մեկում են կարողացել մարտական գործողություններ իրականացնել։ Նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել որոշել բանակի գլխավոր հատվածի ուղղությունը և բանակին աջակցություն ցուցաբերել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ օրերս հնչեցրած այն մտքին, որ պատերազմի պարտության այլ պատճառներ պետք չէ փնտրել, պետք է ընդունել, որ սպայական կազմը չի կարողացել իր առջև դրված խնդիրը իրականացնել, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ պետությունը բանակին պետք է զուգահեռ աջակցություն ցուցաբերի, մոբիլիզացնի ամբողջ ուժերը, բանակին թիկունք կանգնի և իրական զորահավաք իրականացնի.
«Ասել, որ պատերազմի պարտության համար գեներալներն են մեղավոր, գտնում եմ, որ ճիշտ չէ, բոլոր ուղղություններով քաջագործությունների դրվագներ են եղել, և պետությունը չի կարողացել բանակի թիկունքին կանգնել և ապահովվել բանակի շարունակական, համակողմանի համալրում ու ապահովվում, որպեսզի պատշաճ կերպով իրենց խնդիրները կատարեն»,-նշեց Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։