ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Էրեխեքն առանց պատրաստվելու գնացել են զոհվելու, իրանք հասկանալով գնացել են զոհվելու, իսկ տղաս մեզ ոչինչ չէր ասում։ 24News-ի հետ զրույցում ասաց Ֆիզուլիում անմահացած Գևորգ Կարապետյանի մայրը՝ Հասմիկ Կարապետյանը։
«Ծառայել ա Իվանյանում, զոհվել՝ Ֆիզուլիում, հոկտեմբերի 25-ին։ 15 հոգանոց խումբն ուղարկել են առաջադրանքի, խմբից 11-ը զոհվել են, 4-ը ողջ են մնացել։ Նախ ասեմ, որ զորամասից մեզ ոչ մի պարզաբանում չեն տվել։ Այսինքն՝ մենք ինքներս ենք ինֆորմացիա գտել՝ ոնց ա էղել դեպքը, որտեղ ա զոհվել», - ասաց Գևորգ Կարապետյանի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։