ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Շատ հեշտ է խմել Ֆիզուլիում զոհվող զինվորի կենացը, բայց քո տղային չուղարկել պատերազմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Հակոբյանի համոզմամբ, մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական մտքի դպրոցին, ամոթ չէ պարտությունը ընդունելը, ընդհակառակը պետք է դասեր քաղենք, քանի որ չափազանց ծանր իրավիճակում ենք։
Զրույցը ուղեկցվում էր պատմական տարատեսակ ակնարկներով։ Մասնավորապես, Հակոբյանը 1920-ի Կարսի անկումը համեմատում է 2020թ․-ի Շուշիի անկման հետ՝ մտավախություն ունենալով, որ մտածողության չփոփոխության պարագայում գնում ենք մի նոր պատերազմի։
Նրա կարծիքով, Փաշինյանն իր էությամբ բանակցող չէ, քանի որ բռնկվող է, ուլտիմատումներ դնող և մեծ-մեծ խոսող։
Մանրամասները՝ տեսանյութում։