ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հաստատման 1 ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինվորական ավանում միջոցառումներ են կազմակերպվել։ Ավանի տարածքում տեղի է ունեցել նաև ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասինակցել է տաճարի բացման հանդիսավոր արարողությանը։ Նա եկեղեցու կառուցման գործում իր ներդրումն է ունեցել։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինիը։
--00--ԱՀ