ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ընթացիկ տարվա մարտի 3-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1231 տնտեսավարող սուբյեկտների փոխանցվել է 234,7 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
«Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
Մարտի 3-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ կից հղմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ