ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Պատերազմում պարտությունները հրամանատարության սխալներն են: ՀՀ ԶՈւ հրամանատարությունը տեղի ունեցողին համարժեք արձագանք չի տվել: Մեկ շաբաթ օդից հարձակում էին գործում անօդաչուները, իսկ շարասյուները շարունակում էին առաջ շարժվել, մինչդեռ դրանք հեշտ էր ոչնչացնել: Ծագող բազմաթիվ հարցերին ոչ մի անգամ չի հաջողվել պատասխան ստանալ:
«Ինչպե՞ս կարելի էր հանձնել Շուշին, չէ՞ որ այն կարելի էր երկար պաշտպանել անգամ փոքրաթիվ ուժերով: Գլխավորը մատակարարումն ապահովելն էր»,- այս հարցն է ուղղում ռազմական թղթակից Անդրեյ Կամիժիկինը։
Նրա կարծիքով՝ քաղաք-ամրոցի պաշտպանությունը շատ ուշ է սկսվել։
«Պետք էր սկսել պաշտպանությանը նախապատրաստվել պատերազմից երկու շաբաթ շուտ, այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն անցան Կարմիր շուկան։ Չէ՞ որ ակնհայտ էր, թե որն էր նրանց նպատակը»,- ասել է Կամիժիկինը Սերոբ Օհանյանի հետ «Позиция» հաղորդաշարին տված հարցազրույցում։
Վերջինիս խոսքով՝ դավաճանություն բառն օդում էր:
«Պատերազմում պարտությունը կա՛մ հրամանատարության սխալների հետևանք է, կա՛մ ամեն ինչ արվել է միտումնավոր»,- կարծում է ռազմական թղթակիցը:
--00--ԱՀ