ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Երբ երկրի ղեկավարն ամբիոնից ՔԿ-ին անուղղակի հանձնարարություն է տալիս ու ասում, որ Արցախի հանձնման մեղավորներն արցախցիներն են, պարզ է, որ պետք է հետևեր ՔԿ-ի հայտարարությունը։ Սարգիս Գալստյանի մասին ՔԿ-ի հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, դատարանի որոշում չկա, բայց ՔԿ-ն Սարգիս Գալստանյանին մեղավոր է ճանաչել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«Արցախում դավաճանական, լրտեսական հոդվածով դատապատիժ կրածները ՀՀ-ի փողոցում ազատ քայլում են, իսկ ՔԿ-ն Սարգիս Գալստյանին արդեն լրտես է հռչակել։ Սա արցախցիներին մեղավոր ճանաչելու գործի շարունակությունն է»,- ընդգծեց Գալստյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ