ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան կապակցությամբ զանգահարել է Անուշյանի եղբորը՝ Արետ Անուշյանին եւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցներում ցավակցել է Անուշյանի հարազատներին եւ Պոլսո հայ համայնքին։
Նշենք, որ նոյեմբերի 14–ի երեկոյան Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։
--00--ԿԿ