ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Տեղում պարեկները վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ:
--00—ԼՄ